Այս օրերին Երևանում են Միջազգային ու Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահներ Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն: Նրանք պաշտոնական ու աշխատանքային հանդիպումներ են արդեն իսկ ունեցել երկրի նախագահի, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի, մարզաշխարհի հարյուրավոր ներկայացուցիչների հետ: Բարձրաստիճան հյուրերի այցելության արդյունքում հայկական սպորտն անշուշտ կստանա լուրջ աջակցություն, թերևս նաև հեղինակավոր մրցաշարեր կազմակերպելու հնարավորություն, որովհետև նման վոյաժները սովորաբար ինքնանպատակ չեն լինում, այցելություններ չեն հանուն այցելության: Այնպես որ՝ սպասենք հաճելի մանրամասների:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ